Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Սերժ Սարգսյանի ուղերձը Վեհափառին

Սերժ Սարգսյանի ուղերձը Վեհափառին
27.10.2014 | 16:50

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ.
«Վեհափառ Տեր,
Շնորհավորում եմ Ձեզ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ:
1999 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցին ի դեմս Ձեզ ունեցավ նոր կաթողիկոս, Հայաստանի և սփյուռքի մեր հավատացյալ ժողովուրդը՝ նոր հովվապետ:
Արդեն մեկուկես տասնամյակ իմաստուն և արգասաբեր գործունեությամբ առաջնորդում եք Ձեր հոգևոր հոտը՝ քարոզելով խաղաղություն և մարդասիրություն, սերմանելով բարու և գեղեցիկի հունդեր մեր ժողովրդի սիրտում և հոգում:
Խորապես հարգելով բոլոր անհատների և հանրույթների խղճի ազատությունը՝ մենք ընդգծում ենք Հայ առաքելական սուրբ եկեղեցու առանձնահատուկ դերակատարությունը մեր ժողովրդի ինքնության ձևավորման և պահպանման, նրա մշակութային զարգացման գործում: Դա իրողություն և ճշմարտություն է, որ վերահաստատվել է դարեր շարունակ, այդ թվում` ամենաբարդ իրավիճակներում:
Կրկին շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ՝ անսասան պահելու Գրիգոր Լուսավորչի աստվածաշնորհ աթոռը և շարունակելու Ձեր վեհ առաքելությունը»:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ